Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Հաղորդում հանցագործության մասին

Հաղորդում հանցագործության մասին
19.04.2023 | 22:07

ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանն արել է հայտարարություններ, որոնք հակասում են ՀՀ անկախության հռչակագրին, ՀՀ սահմանադրությանը, ՀՀ նորմատիվ իրավական մի շարք ակտերին։ Նրա խոսքերը սպառնում են Արցախին, Հայաստանի ինքնիշխանությանը, Արցախի ու Հայաստանի քաղաքացիների անվտանգությանը, կյանքին։

Խոստովանելով, որ խաբել է ՀՀ ընտրողներին՝ Փաշինյանը ուղղակի և անուղղակի ձևերով հետևյալ ինքնախոստովանական մտքերն արտահայտեց.

-Ղարաբաղն Ադրբեջան է, և վե՛րջ,

-ինքը Ղարաբաղը ճանաչում է Ադրբեջանի մաս (դա պաշտոնապես տեղի է ունեցել 2022թ․ հոկտեմբերի 6-ին՝ Պրահայում) այն հաշվարկով և հույսով, որ Ադրբեջանը ձեռք չի տա ՀՀ 29.800-ին, բայց դրա երաշխիքը չկա, քանզի Ալիևն ամբողջն է ուզում,

-ԱՄՆ-ի նախագահի անվտանգության գծով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը ճիշտ էր, և պետք է փոխել կարծրատիպերը՝ ընդունելով թուրք-ադրբեջանական բոլոր նախապայմանները, տարանջատվել Ռուսաստանից ու դառնալ հակաիրանական պլացդարմ,

-Հայաստանի անվտանգության երաշխավորները (Փաշինյանը դրա անունը դնում է խաղաղություն) Թուրքիան ու Ադրբեջանն են․խաղաղությունը միայն նրանք կարող են երաշխավորել, բայց չեն երաշխավորում, սակայն ինքը ամեն դեպքում գնում է միակողմանի զիջումների,

-Հայաստանի ու Արցախի քաղաքացիները ենթակա են ցեղասպանության, բայց դե իրենք են ընտրել այդ ճանապարհը, քանզի Նիկոլ Փաշինյանին դեռ հանդուրժում են վարչապետի աթոռին։

Հ.Գ․ Ես գիտեմ, որ Փաշինյանի ընտանեկան գլխավոր դատախազը ընթացք չի տա նրա ինքնախոստովանական հայտարարություններին, բայց ամեն դեպքում այս հաղորդումն անում եմ։ Հետագայի համար։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 3063

Մեկնաբանություններ